Տետրերից զգեստ է կարել

Տետրերից զգեստ է կարել
17-ամյա կանադուհի Կառա Կոսկովիչն իր համար օրիգինալ զգեստ է հորինել` ավարտական երեկոյին ներկայանալու համար: Խանութներ վազվզելու փոխարեն աղջիկն իր համար զգեստ է «կարել» դպրոցական տետրերից: Կառան երեք ամիս է ծախսել, որպեսզի ստանա իր յուրօրինակ հագուստը: Նա հին տետրերից 75 թերթ է օգտագործել: Զգեստը «կարելու» համար աղջկան օգնել է իր համադասարանցի Դորոթին, ով մինչ այդ իր համար զգեստ էր կարել հին պայուսակներից:



Կառան նշել է, որ, չնայած բոլորը շքեղ հագնված են եղել, իսկ ինքը ոչ մի մանրադրամ չի ծախսել իր զգեստի վրա, հենց ինքն է եղել ամենապոպուլյարը երեկույթի ժամանակ: