Vertu-ն էլ Nokia-ի մասնիկ չէ

Vertu-ն էլ Nokia-ի մասնիկ չէ
Ֆինական Nokia ընկերությունը իր Vertu բաղկացուցիչը վաճառել է շվեդական EQT Partners AB ընկերության EQT VI ստորաբաժանմանը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Nokia-ն իրեն է պահել Vertu բաժնետոմսերի միայն 10 տոկոսը:



Vertu-ն էլիտար համարում ունեցող եւ աշխարհի ամենաթանկ հեռախոսներից մեկն է. գինը սկսվում է 5000 եվրոյից բայց կարող է հասնել 250 հազարի: Մասնագետները ենթադրում են, որ գործարքի նվազագույն գինը 200 միլիոն եվրո է: Նույն վերլուծաբանները իրենց եզրահանգումներում հիշել են, որ Արեւմտյան Եվրոպայում թանկարժեք հեռախոսների շուկայի 60 տոկոսը հենց Vertu-ինն է:



Vertu-ն վաճառվում է աշխարհի 60 երկրում, հատկապես մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ասիայում: