Ոստիկանությունը պայթեցրել է մայրաքաղաք եկած հյուրի մեքենան

Ոստիկանությունը պայթեցրել է մայրաքաղաք եկած հյուրի մեքենան
Միացյալ թագավորության մայրաքաղաք Լոնդոնում ոստիկանությունը պայթեցրել է սխալ վայրում կայանած մեքենան՝ ի խրատ բոլոր վարորդների: Մեքենայի սեփականատերը Նյուքասլի բնակիչ է:



Մի վարկածի համաձայն, մայրաքաղաք եկած հյուրը տեղյակ չի եղել կայանման կանոններին, այլ վարկածի համաձայն՝ մեքենան խափանված է եղել եւ տերն անգամ դիմակապուն գրություն է թողել, խնդրել իրեն չտուգանել սխալ կայանման համար, մեքենան չի աշխատում, սարքին չէ:



Ոստիկանությունը ենթադրել է, որ մեքենան ահաբեկչական գործողության համար է եւ հնարավոր ռումբը վնասազերծելու համար՝ պայթեցրել է սխալ կայանված մեքենան: