Չինաստանում մազածածկույթով աղջիկ է ծնվել

Չինաստանում մազածածկույթով աղջիկ է ծնվել
6-ամյա չինուհի Լիու Ջիանգլին ծնված օրվանից պատված է բծերով ու մազերով: Գենետիկ հիվանդության պատճառով աղջկա մարմնի 60 տոկոսը պատված է մազածածկույթով: Այդ խնդրի պատճառով երեխայի ծնողները հրաժարվել են նրանից: Նրան իր մոտ է վերցրել բարեկամներից մեկը: Վերջինը շատ է վախենում, որ տարիքի հետ երեխայի հասակակիցները կսկսեն ավելի շատ ծաղրել, հատկապես երբ նա սկսի դպրոց հաճախել: Իմիջիայլոց, մինչ օրս երեխային ոչ ոք չի հետազոտել, ու կոնկրետ ախտորոշում չեն տվել: