Միացյալ թագավորությունում ձերբակալել են 99 մանկապիղծի

Միացյալ թագավորությունում ձերբակալել են 99 մանկապիղծի
Միացյալ թագավորությունում ձերբակալել են 99 մարդու, որոնց կասկածում են համացացում մանկական պոռնոգրաֆիա նայելու եւ տարածելու մեջ: Ձերբակալվածների մեջ կան զինծառայողներ, ուսուցիչ, ջոկատավար, պետծառայող, մրցավար: Ողջ երկրում իրականացված «որսին» մասնակցել է իրավապահ համակարգի 42 ստորաբաժանում:



Ըստ բրիտանական աղբյուրների, խուզարկվել է 140 բնակարան, հայտաբերվել է մանկական պոռնոգրաֆիայում շահագործվող, մանկապիզծների գերի 80 երեխա:



Թագավորությունում լրջորեն անհանգստացած են. Մանկական պոռնոգրաֆիայի ծավալներն օրեցօր աճում են: Երկրի իշխանությունները նոր օրինագիծ են մշակում, որը իրավապահներին արտոնում է անհրաժեշտության դեպքում լիակատար վերահսկողություն սահմանել տվյալ անձի համացանցային ողջ նամակագրության, այցելությունների վրա: