Իրանցիները լուսնի վրա Pepsi-ի լոգոտիպն են փնտրել

Իրանցիները լուսնի վրա Pepsi-ի լոգոտիպն են փնտրել
Հազարավոր մարդիկ հավատացել էին հմուտ խաբեությանը: Իրանի սոցիալական կայքերը վերջին օրերին ողողված են «դաժան կատակի» մասին մեկնաբանություններով: Մինչ այդ համացանցում հայտարարություն էր եղել, որ լուսնի վրա  Pepsi-ի լոգոտիպն է հայտնվելու: Հազարավոր իրանցիներ հավաքվել են շենքերի տանիքներին, որպեսզի տեսնեն այդ «հրաշքը»: Այս լուրերը շատ մեծ աղմուկ էին բարձրացրել իրանցիների շրջանում, նրանցից շատերը քննարկել էին սպասվող իրադարձության հնարավոր լինելը, տեխնիկական կողմերը:



 



Մարդիկ ժամերով կանգնել են տանիքներին, սակայն ոչ մի լոգոտիպ էլ չեն տեսել: Փոխարենն ինտերնետով հիասթափեցուցիչ մեկնաբանություններ են ի հայտ եկել, որտեղ ասվել է, որ այս ամենն ուղղակի չար կատակ էր: