Սերժ Սարգսյանի առաջիկա շաբաթվա գրաֆիկը խիստ հագեցած է

Սերժ Սարգսյանի առաջիկա շաբաթվա գրաֆիկը խիստ հագեցած է
Այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ-ի գագաթնաժողովին, որին մասնակցում են անդամակցող երկրների կուսակցական լիդերները: Նրա հետ Բրյուսել կմեկնի նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Բրյուսելում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրամիության արտաքին հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:  28-ի երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: Եվ իր ծննդյան օրը` հունիսի 30-ը, կանցկացնի Հայաստանում: Որից հետո` հուլիսի 1-ին, Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական հրավերով կմեկնի Ուկրաինա` հաճելին համակցելու օգտակարի հետ: Նախ՝ որ Ուկրաինան ԵԱՀԿ նախագահող երկիր է, եւ հուլիսի 2-ին նախատեսված Յանուկովիչ-Սերժ Սարգսյան հանդիպմանը կարծարծվեն Ղարաբաղին վերաբերող եւ «հարակից» այլ հարցեր: Եվ վերջապես, նույն Յանուկովիչի բարձր ուղեկցությամբ Սերժ Ազատի Սարգսյանը «կմասնակցի» «Եվրո-2012»-ի եզրափակչին, որպես բարձրաստիճան հյուր այլ երկրների նախագահների թվում: