Տիգրան Ուրիխանյանի խորհուրդը՝ «փոքրիկ կուսակցության ղեկավարին»

Տիգրան Ուրիխանյանի խորհուրդը՝ «փոքրիկ կուսակցության ղեկավարին»
Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Խորհուրդ կտամ այս փուլում ԲՀԿ-ի նկատմամբ խիստ պահանջկոտ չլինել: Համաձայնեք, որ այս կուսակցությունն ապրում է կայացման շատ լուրջ փուլ: Եվ կարծում եմ, բոլորիս շահերից է բխում, որ այդ կառույցը վերածվի շատ լուրջ թիմի: ԲՀԿ-ն այս ընտրություններին շատ դրական դերակատարում ունեցավ եւ, ըստ էության, նա կանգնած է քաղաքական շատ լուրջ ուժ դառնալու ճանապարհին: Կարծում եմ, որ մենք պետք է այդ հնարավորությունը տանք ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն այս պահի դրությամբ փորձում է հռչակելով իր որոշ անհամաձայնությունները իշխանության մոտեցումների նկատմամբ, այդուհանդերձ խուսափում է ասել` «Ես կոշտ եմ». այստեղ կա նաեւ մտածողության իներցիա»:



Այս առիթով ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ասաց. «Խորհուրդ եմ տալիս փոքրիկ կուսակցության ղեկավարին, շուրջ կես միլլիոն ձայն ստացած ՀՀ քաղաքական ուժի հասցեին ոչ կոռռեկտ արտահայտություններ չանել: Ի տարբերություն կայացած ու վաղուց արդեն հզոր ուժ դարձած ԲՀԿ-ի, այլ կուսակցության միջոցով խորհրդարանում հայտնված մարդիկ չէ, որ պիտի նման գնահատականներ տան»: