Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահին
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր` հունիսի 27-ին, հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, տեղեկացնում է ՀԱԿ լրատվական ծառայությունը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի եւ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:



Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Պոստլը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: