Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԱԺ ընտրության վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԱԺ ընտրության վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը:



27 էջանոց զեկույցում ՄԻՊ-ը գրել է. «... գաղափարական եւ ծրագրային լուրջ քննարկումներ ծավալելու համար մրցակից ուժերը չկարողացան օգտագործել ընձեռված այս լայն հնարավորությունը... 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում վերացել կամ էականորեն նվազել են նախկինում լայնորեն կիրառված այնպիսի ընտրախախտումներ, ինչպիսիք էին բաց քվեարկությունը, քվեաթերթիկների լցոնումը, այլ անձանց փոխարեն քվեարկությունը, քվեաթերթիկների դուրս բերումը տեղամասից և հաջորդ ընտրողին հանձնելը եւ այլն...



արձանագրված խախտումները եւ ստացված ահազանգերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բավարար խորությամբ չեն քննվել, իսկ ԿԸՀ մոտեցումը իրեն հասցեագրված միջադեպերի եւ խնդիրների նկատմամբ շատ դեպքերում կարելի է բնորոշել որպես իրավաբանական ֆորմալիզմ: Նման գործելաոճը չի նպաստում հանրության վստահության բարձրացմանը ընտրական գործընթացների նկատմամբ եւ ստվերում է պետության, այդ թվում՝ ԿԸՀ-ի գրանցած դրական առաջխաղացումը...



ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը կրում են հենց իրավապահ մարմինները, այնինչ վերը թվարկված գրեթե բոլոր դեպքերով ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են եւ չափազանց անբավարար: Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունը այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ»:



Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: