ՀԱԿ ակտիվիստների դատը` վաղը

ՀԱԿ ակտիվիստների դատը` վաղը
Հունիսի 28-ին ժամը 15.00-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը, հիշեցնում է



«Պահանջում ենքարդարություն» խմբի նախաձեռնող խումբը:



Նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես է գալու մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ինչից հետո երիտասարդները ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը:

Երիտասարդ ակտիվիստների դատավարության ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Պահանջում ենք արդարություն» անվամբ խումբ է բացվել, որի` ավելի քան 200 անդամները չորս պահանջ են ներկայացնում.



1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին,  ՏիգրանԱռաքելյանին, Սարգիս Գեւորգյանին

2. Ազատել Տիգրան Առաքելյանին

4. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը

3. Պատժել երիտասարդների եւ նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին





 Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպի սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: