Միջազգային նոր տոն՝ «Երջանկության միջազգային օր»

Միջազգային նոր տոն՝ «Երջանկության միջազգային օր»
Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ եկող՝ 2013 թվականից մարտի 20-ին կնշվի «Երջանկության միջազգային օրը»: Թե ինչու հենց մարտի 20-ին՝ չի ասվում:



ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է Բութանի առաջարկով: ՄԱԿ-ն իր բոլոր անդամներին (մոտ 200 պետություն) առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական եւ նման այլ ծրագրերով:



ՄԱԿ-ի տոնացույցում ավելի քան 100 տոն կա. Սոցիալական արդարության համաշխարհային օր, Մայրենի լեզվի միջազգային օր, Մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ ճշմարտության և զոհերի արժանապատվության իրավունքի միջազգային օր, Ռասայական խտրականության  վերացման միջազգային օր, Տրանս-ատլանտյան ստրուկների վաճառքի վերացման 200-ամյակի միջազգային հիշատակման օր, Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր եւ այլն: