Ֆուտբոլն ավարտվեց. ֆեյսբուքահայության «գլուխը կխաղաղվի»

«Սիրում եմ քեզ, Իսպանիա, քո խաղով ամեն ինչ ապացուցեցիր»,- գրել է օգտատեր Մաշ Յանը: «Վիվա, Spain, հավատում էինք քեզ… Մի օր էլ այ էսպես մեր հավաքականն ա առաջին տեղը լինելու: Ես հավատով սպասում եմ»,- գրել է Լյով Ասոյանը: «Բոլորից լավ խաղը բնորոշեց Բբուֆոնը` պայքար չկար, Իսպանիան անհամեմատ ուժեղ էր»,- նշել է Գեղամ Նազարյանը: «Ի՜նչ ուրախ եմ, շնորհավորում եմ Իսպանիայի երկրպագուներին, արժանի հաղթանակ էր ու չեմպիոնին վայել խաղ»,- գրել է Անի Միքայելյանը:
Որոշ օգտատերեր էլ շատ երջանիկ էին, որ վերջապես այս մրցաշարն ավարտվեց, ու նրանք այլեւս «Ֆեյսբուքում» ֆուտբոլային ստատուսներ ու բանավեճեր չեն տեսնելու:
«Վերջապես ֆուտբոլը պրծավ: Ընկերներ, անցողիկ կրքերը միայն սթրեսներ են առաջացնում, զգույշ եղեք»,- նշել է օգտատերերից մեկը: «Վերջապես ֆուտբոլազավրերը կվերադառնան նորմալ կյանք, հուսով եմ՝ որպես քաղաքացի: Զոմբիները մարդ կդառնան»,- նշել է Կարեն Հարությունյանը:
«Վերջացա՞վ էդ գլխացավանքային միամսյակը»,- հարցնում է օգտատեր Արթուր Մինասյանը: «Մի քիչ բարդ ա, բայց կփորձենք վերադառնալ նորմալ կյանք»,- նշել է Արտակ Եղիազարյանը:
Կարծիքներ