Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժել է 15 քաղաքացի

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժել է 15 քաղաքացի
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, երեկվա ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի.



Հուլիսի 2-ին, ժամը 20:15-ին, Երեւան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին՝  Պռոշյան գյուղի հատվածում, իրար են բախվել  «Տոյոտա»   եւ   «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում,   «Վոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ին, Մեղրի-Երւեան ճանապարհի 331-րդ կմ-ին «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Հուլիսի 3-ին, ժամը 00:40-ին, Աթենքի փողոցում    «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենա է   բախվել  պատին:  Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին, Իսակովի պողոտայում   «Մերսեդես-180»  մակնիշի ավտոմեքենան   բախվել է «ԲՄՎ-523»-ի: «ԲՄՎ-523»-ի  ուղեւորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 10:30-ին, «Դեյու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում  վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 08:40-ին, «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 2-ին, ժամը 04.30-ին,  «Մազդա»  մակնիշի ավտոմեքենան  բախվել  է 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին, ինչի հետեւանքով վարորդը եւ  4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Կատարվում են քննություններ: