Գյումրիում անօթեւան ընտանիքների համար նույնիսկ տնակ ունենալն է երազանք (տեսանյութ)

«Շիրակ կենտրոն» կազմակերպությունն ահազանգում է՝ հատկապես Գյումրից որոշ ժամանակ բացակայելուց հետո այցելողների համար հենց առաջին հայացքից պարզ երեւում է, որ քաղաքը տարի առ տարի դատարկվում է. հատկապես մթնելուն պես պարզորոշ երեւում է, որ հարյուրավոր բնակարաններում լույսեր չեն վառվում, դրանք վաղուց դատարկ են: Գյումրու հին թաղամասերում կարող ես հանդիպել նույնիսկ ամբողջական փողոցների, որոնք պարզապես կիսալքված են եւ դրանցում ընդամենը հատուկենտ վարձով բնակվող ընտանիքներ են ապրում: Կարծես թե նման իրավիճակում Գյումրիում վարձով բնակվող ընտանիքների քանակը շատ չպետք է լիներ, սակայն, արի ու տես, որ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար անգամ սեփական տնակ ունենալը դարձել է երազանք:
Ավելի քան տասը տարի վարձով բնակվելուց հետո վերջապես քաղաքապետարանի կողմից ժամանակավոր կացարան ստացած եւ իրենց 3 դպրոցահասակ աղջիկների հետ այնտեղ բնակվելու տեղափոխված Հովհաննես եւ Ալլա Բաղդասարյանների անօթեւան ընտանիքի մասին է այս տեսանյութը:
Կարծիքներ