Առաջին խորհրդակցությունն ու առաջին խոստումը

Առաջին խորհրդակցությունն ու առաջին խոստումը
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ   անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:



Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, ստորաբաժանումների ղեկավարները նորանշանակ մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներին վերաբերող գործառույթները, ընթացքի մեջ գտնվող հարցերը եւ գոյություն ունեցող խնդիրները: Մարզի ղեկավարը խոստացավ գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, սոցիալական ոլորտներին վերաբերող   առավել հրատապ լուծում պահանջվող խնդիրների վերաբերյալ     առաջիկա օրերին հարց բարձրացնել   ՀՀ կառավարությունում: