«Հրապարակի» ընթերցողների կարծիքով, «Հարսնաքարի» մեղավորներից մի քանի հոգու ձեւական ու պայմանական կդատեն ու վերջ

Հարցմանը մասնակցել է 1320 մարդ: Գերակշիռ մեծամասնությունը՝ 1130 մարդ՝ 56 տոկոսը կարծում է, որ մի քանի հոգու ձեւական ու պայմանական կդատեն ու վերջ: 6 տոկոսի կամ 80 ընթերցողի կարծիքով, ոստիկանությունը կբացահայտի բոլոր մեղավորներին եւ նրանք խիստ կպատժվեն: 5 տոկոսը (61 ձայն) կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքը կպատժի ծեծողներին: Երեք տոկոսն (49 ձայն) էլ ենթադրում է, որ «Հարսնաքարը» վատ համբավ ձեռք կբերի ու կփակվի:
Կարծիքներ