Շիրակի ՀՀԿ-ական մարզպետը կսատարի՞ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին

Շիրակի ՀՀԿ-ական մարզպետը կսատարի՞ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին
Վարդան Ղուկասյանին ահավոր զայրացրած Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, ըստ լավատեղյակների, առաջադրել է մարզպետ Գիզիրյանը` Հովիկ Աբրահամյանի «ադաբրյամսով»: ՀՀԿ-ում մտավախություն կար, որ Վարդանիկը ոչ միայն չի օգնի, ավելին` բացահայտ ու քողարկված կխանգարի ՀՀԿ-ից պաշտպանվող Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գործընթացին: Այսօր քաղաքական շրջանակները քննարկում են` օգնելո՞ւ է արդյոք Գիզիրյանը Բալասանյանին, ում մասին իր մարզպետ նշանակվելու պահին, Վարդան Ղուկասյանի ներկայությամբ, Գյումրիում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի համար կառուցված եկեղեցում հարցին ի պատասխան` Գյումրիում մեծ է Սամվել Բալասանյանի ազդեցությունը, կարողանալո՞ւ եք չեզոքացնել այն, Գիզիրյանը ոստիկանությունից իր հետ բերած բազմիմաստ ժպիտով ասել է. իսկ գիտե՞ք, թե ինչ էր ժամանակին Բալասանյանի մասին ասել Հմայակ Հովհաննիսյանը: «Անասնագող»,- շուտասելուկով վրա բերեց մարզպետարանի աշխատակիցը: «Առաջիկայում կերեւա` ով ում կգողանա»,- իր հեղինակավոր խոսքը շարունակեց մարզպետը: