Նարիշկինը, խնամիս ու ես

Նարիշկինը, խնամիս ու ես
Ռուսաստանի Պետդումայի երկու պալատների ղեկավարների այցերը տոն էին միայն  խորհրդարանական ոչ կոալիցիոն 2 ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար: Միայն նրանք են մասնակցել Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը: Այցին «տեղյակ» չեն եղել մյուս չորս ֆրակցիաները: Պատճառաբանությունն այն է, որ միայն խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահները կարող են մասնակցել: Ու քանի որ Դոնթի բանաձեւով մյուս չորս ֆրակցիաները հանձնաժողովների նախագահներ չունեն, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի, իր խնամու ֆրակցիայի ու Նարիշկինի հետ խիստ ռազմավարական մթնոլորտում քննարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մասնակցության եւ հարակից մյուս  հարցերը: