Հինգ կիլոգրամ ոսկի՝ «Լոնդոն 2012»-ի ոսկե մեդալակրին

Հինգ կիլոգրամ ոսկի՝ «Լոնդոն 2012»-ի ոսկե մեդալակրին
Տեղեկացրել ենք, որ «Լոնդոն 2012»-ում հաղթանակի համար ամենամեծ պարգեւավճարը՝ ոսկե մեդալը՝ 1,2 միլիոն դոլար, սահմանել է Վրաստանը: Իսկ ահա հնդիկ գործարար Sahara group ընկերության նախագահ Սուբրատա Ռոյը ասել է, որ Հնդկաստանի ներկայացուցիչները ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 5 կգ ոսկի, արծաթի դեպքում՝ երեք կգ արծաթ, բրոնզի դեպքում՝ երկու կգ բրոնզ:



1980 թվականի օլիմպիադայում հնդիկ  մարզիկներն ութ ոսկե մեդալ են նվաճել: