Այս տարվա առաջին կեսին հանրային պաշտպանների օգնությամբ արդարացվել է ընդամենը 11 քաղաքացի

Այս տարվա առաջին կեսին հանրային պաշտպանների օգնությամբ արդարացվել է ընդամենը 11 քաղաքացի
Երեւան քաղաքի հանրային պաշտպանները 2012թ. 1-ին կիսամյակում վարել են 778 գործ, ավարտել են 469  գործ  524  անձի նկատմամբ,  որից  506  չափահաս, 18   անչափահաս: 121 գործով կիրառվել է   արագացված կարգ:  Վերաքննիչ բողոք են բերել 64   գործով,  բավարարվել է`  5  լրիվ, 3  մասնակի,  վճռաբեկ բողոք են  բերել 28  գործով, ընդունվել է վարույթ 0: Տեղեկացնելով այս մասին ՀՀ Փաստաբանների պալատը հավելում է, որ այս գործերով 6 դեպքում մեղադրանքը փոփոխվել կամ վերաորակվել է: Արդարացվել ՝է ընդամենը 3 մարդ, որից երկուսը՝ մասնակի:



Մարզերում հանրային պաշտպանները 2012թ. 1-ին կիսամյակում վարել են 900  գործ:



Ավարտել են 669   գործ    777  անձի նկատմամբ,  որից  738 չափահաս, 39   անչափահաս: 251 գործով կիրառվել է   արագացված կարգ: Վերաքննիչ բողոք են բերել 62   գործով,  բավարարվել է`  13  լրիվ, 2 մասնակի,  վճռաբեկ բողոք են  բերել 21  գործով, ընդունվել է վարույթ 0:



Մարզերում մեղադրանքը փոփոխվել կամ վերաորակվել է միայն 21 դեպքում, արդարացվել է 8 քաղաքացի, որից երկուսը՝ մասնակի: