Մոտ օրերս Սեանա լիճ կիջեցվի «Թեղուտ» նավը

Մոտ օրերս Սեանա լիճ կիջեցվի «Թեղուտ» նավը
Երիտասարդ բնապահպանները նոր ակցիա են սկսել՝ պլաստիկե շշերից «Թեղուտ» նավն են պատրաստում Սևանա լճում: Ակցիան տեւելու է 10 օր: Կամավորական աշխատանքներին գրանցվելու համար ժամկետ է տրված՝ մինչև օգոստոսի 18-ը: Կամավորներին տրամադրվելու է թեթեւ սնունդ, տրանսպորտ, վրաններ ու քնապարկեր: «Ամեն ինչ արդեն նախագծված է եւ հաշվարկված, մնում է ՍԿՍԵՆՔ», իրենց հայտարարությունում նշել են երիտասարդները՝ չմոռանալով նշել, որ ընդունում են նաեւ ֆինանսական օգնություն: Միացեք բնապահպաններին: