Օգնության խնդրանք

Օգնության խնդրանք
Մեր խմբագրություն էր եկել Մասիս քաղաքի բնակիչ Կարեն Ասրյանը՝ իր դպրոցահասակ աղջնակի հետ, եւ թերթի միջոցով օգնություն էր խնդրում: Կարենին շատ գումար անհրաժեշտ չէ՝ ընդամենը որոշակի գումար, որով կկարողանա իր դպրոցահասակ աղջկա համար գնել դպրոցական հագուստ՝ կիսաշրջազգեստ եւ մի քանի այլ անհրաժեշտ պարագաներ: «Պայուսակ եւ գրենական պիտույքներ թաղապետարանը խոստացել է, որ կտա, միայն հագուստ չեմ կարողանում գնել: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ աղջիկս կարողանա լավ վիճակով գնալ դպրոց: Ես ի վիճակի չեմ, շատ եմ խնդրում»,-իր վիճակը ներկայացրեց Կարեն Ասրյանը: Նրա կինը մահացած է, իսկ ինքը հիվանդ՝ ոչ աշխատունակ: Հուսով ենք՝ այս ընտանիքին օգնության ձեռք մեկնողներ կգտնվեն, մանավանդ որ խոսքն ընդամենը 20-30 հազար դրամի մասին է: Օգնել ցանկացողները կարող են զանգահարել մեր թերթի խմբագրություն՝ վերցնելու Կարեն Ասրյանի կոնտակտները: