Բաշխվել են ՏԻՄ ընտրությունների ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Բաշխվել են ՏԻՄ ընտրությունների ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները
Նախօրեին գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:



ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝



Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 238-ական,



«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 166-ական,



Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 41-ական,



«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,



«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 30-ական,



«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 30-ական: