Վանոն ձեր խելքի բանը չէ

Վանոն ձեր  խելքի  բանը  չէ
Իշխանության ճգնաժամում  Արցախի հարցի  արծարծումն  ընդամենը պատրվակ էր... Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար,  եւ ով է իրականում ծախում այն...Եթե  ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր...:



Լեւոն Տեր-Պետրոսյան



1998 թվականից այս կողմ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո  անկումն այնքան մեծ է, որ արժեքներից խոսելը դառնում է սրբապղծության պես մի բան... Եվ ես կարկամում եմ խոսել իմ  Վանոյի մասին: Ես վախենում եմ անկեղծ լինել, որովհետեւ ես զզվում եմ այսօրվա  իշխանական մեծ ու փոքր խամաճիկների լպրծուն ու գորտնուկոտ աչքերից, որ պիտի հանդիպեն  Վանոյի մասին գրած իմ տողերին: Հույսս մեկն է, որ սրանք տառաճանաչ  չեն:



1999 թվականի փետրվարի 17,  Մելիք Ադամյան, Ազգային ժողովի նիստը վարում է Հարությունյան Խոսրովը (Եղնաջուր գյուղի մեկ ծխի ոչխարներն ավելի շատ են, քան այս գործչի  կուսակցության անդամներն այսօր: Սաª իմիջիայլոց):



«...Դատախազը մտել է ԱԺ: Կարող է ինչ-որ տեղ անհամոզիչ է ձայնը, հռետորական տաղանդ չունի, որպեսզի ավելի համոզիչ արտահայտվի... ». նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանի ելութի այս կտորը ամենալավ բնութագիրն է այդ օրվա...



ԱԺ-ն չի քվեարկում Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Սերժ Սարգսյանի ոտքը դեմ է առնում նախասրահի գորգին, եւ հազիվ է պահում իրեն, որ վայր չընկնի... Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան զույգը շփոթված դուրս է գալիս նիստերի դահլիճից, Վանոն մնում է կանգնած գորգի վրա:



Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան եւ հիմնադիր  նախագահի թիվ մեկ զինակից Վանո Սիրադեղյան պատմական երեւույթն է, որ ցայսօր պահում է ժողովուրդ-անկախություն կտրված երակը:



Վանոյի պարտադրված հեռացումը, ինչպես նաեւ առաջին նախագահի տասնամյա լռությունը ընդամենը կասեցնումն է այն դարաշրջանի, որն սկսվեց 1988 թվականին եւ չավարտվեց 1998-ով:



Նրանց վերադարձը պատմականորեն անխուսափելի է: Եթե խզված լիներ Լեւոն Տեր-Պետրոսյան-ժողովուրդ արյունակցական կապը, ապա ժողովուրդը նախագահի երկարատեւ լռությունից հետո արված մեկ հայտարարությամբ  նորից ոտքի չէր կանգնի:



Այդ կապն ավելի հզոր է Վանոյի պարագայում, եւ այս  բռնապետությունն  այլեւս  դատապարտված է  Վանոյի ամենօրյա հաղթարշավին… Որովհետեւ  ոչ մեկը  չի  կապված  Հայաստանին այնպես, ինչպես  Վանոն:



Կարդացեք Չարենց «Երկիր Նայիրի», Առաջաբան:



-         ՙՉէ±ր  կարելի  արդյոք  տեսնել  մարմնավոր,  պատկերացնել  հաստատ Երկիրը  Նայիրի… Շոշափել այդ  երեւույթը-Նայիրյանը-սրտով, շոշափել  մարմնավոր, պատկերել  երկրային… գուցե  սուտ  է  Նայիրին, Նայիրին-չկա…  Գուցե հուշ  է  միայն,-  Ֆիկցիա, միֆ:- Ուղեղային  մորմոք, սրտի հիվանդություն…ե:



Վանո  երեւույթն  այնքան  շատ  է  ներծծված  յուրաքանչյուրիս  մեջ, եւ այնքան իրական  է  նրա  ներկայությունը,  ինչքան իրական  է  իշխանությունը  բռնազավթած  եկվորների  սարսափը… հենց այդ  սարսափն  էլ  ստեղծեց  այդ  պստլիկ  ու  կեղտոտ  սուտը.



«...Մահը գիտե±ս, մի լուսավոր  առասպել  է, քույր…ե:



Չարենց



Եվ այնքան է պոռնկացել իշխանական միտքը, որ այլեւս դիմում է այդ անհայտ ու մեծ ճշմատությանը`  մահվանը:



Վերջապես քաղաքական սուտ հորինելն էլ է արվեստ, որից իսպառ զուրկ են համապատասխան կառույցները:



Վտարանդի, երկրում աղոտ,



Լուսեղ, քեզ եմ երազում



Եվ հնչում է որպես աղոթք



Արքայական քո լեզուն:



Վ. Տերյան



Ավելի քստմնելի արարք, քան Վանոյին  զրկել իր երկրից, կարող էր միայն ուղնուծուծը փչացած, հայրենիք չունեցող խաժամուժը, սիֆիլիտիկ ուղեղը... Բայց հայկական գենը ցանկացած այլասերում երրորդ  պորտից դուրս է շպրտում:



Վանոյի վերադարձի  հաղթարշավն  այլեւս սկսված է.



«Խնդրում եմ իմ համախոհներին` Ռոբերտ Քոչարյանին եւ Վազգեն Սարգսյանին ընդունել ոչ որպես դավադիրներ, այլ հերթական զոհեր (եթե այսօր չեն, վաղվա զոհեր...)»: 1998 թվական, Վանո Սիրադեղյան



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ



 Գյումրի