Գյումրին կդառնա «Նյու Վասյուկի»

Գյումրին կդառնա «Նյու Վասյուկի»
Երեկ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը մի զգայացունց հայտարարություն է տարածել՝ Գյումրին «Նյու Վասյուկի» դարձնելու խոստմամբ: «Գյումրին դառնալու է հնի եւ նորի համակցությամբ կերտված, սոցիալապես ապահով, խոսքի ազատության, փոխադարձ հարգանքի, կարեկցանքի, փոխզիջման եւ մարդասիրության վեհ դրսեւորումներով լեցուն քաղաք: Ոչ միայն դադարելու է բնակչության արտահոսքը, այլ նաեւ բարենպաստ պայմաններ եւ վստահություն է ներշնչելու այս տարիների անելանելի վիճակի պատճառով ստիպված Գյումրին լքած մեր հայրենակիցներին»: Բայց ամենացնցողը հայտարարության ավարտն է, որտեղ Բալասանյանը Վարդանիկի ձեռքից փորձում է առնել նաեւ աստվածավախի կոչումը. «Եվ այս աստվածահաճո գործում թող որ Աստված մեզ պահապան լինի եւ օրհնի մեր նախաձեռնությունները»: