ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի փեսայի դեմ կպայքարի

ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի փեսայի դեմ կպայքարի
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի հարցում: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել կարճ ժամանակում հայտնի դարձած կուսակից Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Մեր տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ: