Կուտ Հայոց արծվին

Կուտ Հայոց արծվին
Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ձեռք է տալիս գրեթե բոլորին: Իլհամ Ալիեւը ստացավ քնած հայերի ահուսարսափ հերոսին, Հունգարիան ստացավ կամ ստանալու է 2-3 միլիարդ եվրո արտոնյալ վարկի փրկագին, Բարաք Օբամային հնարավորություն ընձեռվեց ԱՄՆ նախագահական ընտրության նախընտրական արշավի նախաշեմին դիվիդենտներ հայթայթել հայ ընտրողներից, Սերժ Սարգսյանը զորեղ խաղաթուղթ ստացավ՝ միջազգային արենաներում դատափետելու ադրբեջանական մարդատյացությունը՝ ապացուցելու համար Ղարաբաղի գոյության անհնարինությունն Ադրբեջանի կազմում... Սակայն այս ամենը ոչինչ է Հայոց արծվի՝ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի համար՝ նա իր շանսը ձեռքից բաց չի թողնի: Թող ահուսարսափ պատի ադրբեջանական բանակին, Կասպից ծովը թող արյան ծով դառնա... գործ ա կպել... Հայոց արծվի զգոն աչքից չի վրիպի Ռամիլ Սաֆարովի հոխորտալից գանգը:



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ