Էդվարդ Նալբանդյանը հրաժարական կտա՞

Էդվարդ Նալբանդյանը հրաժարական կտա՞
Այս օրերին Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից ու ներումից վրդովված հայ հասարակությունը քննարկում է, թե ինչպես տեղի ունեցավ դա, եւ ինչու մեր իշխանությունը ժամանակին չհաջողեց կանխել մի պրոցես, որ մոտ մեկ տարի նախապատրաստվել է: Բնականաբար, նաեւ մեղավորների փնտրտուք է ընթանում: Աջ ու ձախից լսվում են կոչ-պահանջներ, որ մեղավորները պետք է պատժվեն: Եվ առաջին հերթին հնչում է ՀՀ արտաքին գործերի նախարարի անունը: Մեղավո՞ր է արդյոք Էդվարդ Նալբանդյանը կատարվածի մեջ, եթե այո, ապա որքա՞ն է նրա մեղքը: Պե՞տք է արդյոք նա շարունակի պաշտոնավարել, թե՞ պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին: Վերջապես, եթե սա համարենք մեր արտաքին քաղաքականության վրիպումը, ապա պարտադիր չէ, որ կոնկրետ նախարարի մեղքն արձանագրվի: Նման դեպքերում սովորաբար բարոյական պատասխանատվության հարց է ծագում, եւ դա բավական է, որ մարդը հրաժարական տա: