Գյուղապետի ԲՀԿ-ական թեկնածուն եւ ԲՀԿ տրակտորները

Գյուղապետի ԲՀԿ-ական թեկնածուն եւ ԲՀԿ տրակտորները
Արարատի մարզի Սուրենավան գյուղում բացի այն, որ գյուղապետի 6 թեկնածու է առաջադրվել, եւ ակնկալվում է լարված ընտրապայքար, թեկնածուները խաղարկում են նաեւ սեփական կուսակցության հնարավորությունները: Օրինակ, ԲՀԿ-ի թեկնածուի՝ Վազգեն Ղազարյանի մասին գյուղացիները պատմում են, որ նախորդ շաբաթ գյուղ է բերել երկու «ԲՀԿ-ական» տրակտոր, կանգնեցրել գյուղի փողոցներից մեկում եւ հայտարարել, որ եթե ինքն ընտրվի, նոր միայն այդ տրակտորները բարեգործական հիմունքներով կօգտագործվեն գյուղաշխատանքներում: Նա նաեւ սուրենավանցիներին հայտարարել է, թե ԲՀԿ-ի բարեգործական ուսանողական ավտոբուսը կսպասարկի տեղի ուսանողներին, եթե ինքը դառնա գյուղապետ: Ի դեպ, այդ ուսանողականից մինչեւ մայիս տեղի եւ հարակից գյուղերի ուսանողներն օգտվում էին, սակայն նոր ուստարում դրանք այլեւս չկան: