Բանդայի գործը վրեժխնդրությո՞ւն էր
Անցած տարվա սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործի նախաքննությունը, ինչպես արդեն հայտնի է, ավարտվել է, եւ նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար: Դա նշանակում է, որ գործը շուտով կուղարկվի դատարան: Այս գործով անցնում են 6 մեղադրյալներ՝ Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը: Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները: Դեռեւս այն ժամանակ այս գործին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից մեծ հնչեղություն տրվեց, ամբողջ ներուժը մոբիլիզացվեց «բանդայի գործի» բացահայտման ուղղությամբ:
Նախկին ոստիկանապետն ասուլիսներ էր տալիս եւ հայտարարում, որ գործը բացահայտված է, այնուամենայնիվ նախաքննությունը մոտ 1 տարի տեւեց եւ, ինչպես կողմերն են փաստում, այն թերի է, եւ էական բացթողումներ կան: Ի դեպ, եւ գողոնը, եւ զենք-զինամթերքն այդպես էլ չեն հայտնաբերվել: Մեղադրյալներից Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ վերսկսել գործի նախաքննությունը, քանի որ այն բացթողումները, որոնք ինքը նկատել է քրեական գործի նյութերում, առանց նախաքննությունը վերսկսելու հնարավոր չէ լրացնել:
Մասնավորապես, պաշտպանը դեռեւս նախաքննության փուլում միջնորդություն էր ներկայացրել վերծանել Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերը, որպեսզի ճշտվեր, թե նա ում հետ է կապվել, ում հետ է խոսել, որով եւ կհաստատվեր նրա առնչությունը գործով անցնող մյուս մեղադրյալների հետ: «Ընթացքում միջնորդության քննարկումը հետաձգվեց: Բայց գործի նախաքննությունն ավարտվեց, եւ միջնորդության քննարկումն այդպես էլ տեղի չունեցավ: Նախաքննական մարմինն իմ ներկայացրած միջնորդության վերաբերյալ այդպես էլ որոշում չի կայացրել»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Նախաքննական մարմինը մերժել է նաեւ պաշտպանի ներկայացրած՝ նախաքննությունը վերսկսելու մասին միջնորդությունը: «Դա նշանակում է, որ խոսքը ոչ թե բազմակողմանի, օբյեկտիվ քննության մասին է, այլ հերթական անգամ երեւութականություն ստեղծելով, արհեստածին ապացույցներով գործը դատարան ուղարկելն է: Նորից խոտան գործ, որից հերթական անգամ տուժում է արդարադատությունը, վարկաբեկվում են դատարանները»,-նկատեց Արսենյանը:
Նրա խոսքով, այդ գործի շուրջ ստեղծված աղմուկն ավելի շատ սուբյեկտիվ էր: «Այն ժամանակ ոստիկանապետն Ալիկ Սարգսյանն էր, եւ ըստ էության նրա վրա դրված էր հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցող վայրագությունները: Նա հայտարարում էր, որ բանդայի պարագլուխն Արտյոմ Հակոբյանն է, բայց այդպես էլ որեւէ հիմք, փաստական հանգամանք չներկայացրեց, որը կապացուցեր իմ պաշտպանյալի՝ բանդայի կազմակերպիչ լինելու հանգամանքը: Այդպիսի ապացույցներ քրեական գործում չկան»,-ավելացրեց Հովիկ Արսենյանը՝ նկատելով, որ նոր ոստիկանապետի օրոք էլ որեւէ բան չփոխվեց, քանի որ «ժամացույցն արդեն միացված էր»: «Ես մեր պետության մեջ դեռեւս չեմ տեսել, որ էշին սխալ նստած լինեն, հետո իրենց ուղղեն ու ճիշտ նստեն»: Փաստաբանը դժվարացավ ասել, թե գործն այս տեսքով դատարան գնալուց հետո ինչպիսին կլինի ելքը, քանի որ համոզված է, որ, այնուամենայնիվ, այս խումբը չի կատարել իրենց վերագրվող հանցագործությունները:
Որ նախաքննությունը թերի է, եւ էական բացթողումներ կան, համոզված է նաեւ Արտուշ Հակոբյանի հայրը՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նա բազմաթիվ նամակներ է գրել տարբեր գերատեսչությունների, հանդիպումներ խնդրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, սակայն ամենուրեք մերժում է ստացել: Այնուամենայնիվ, Սուրիկ Հակոբյանը պնդում է, որ այս գործը միանշանակ վրեժխնդրություն է, ուրիշ ոչինչ:
- Ալիկ Սարգսյանն ուզեցավ հնչեղություն տա էդ գործին, յանըմ ինքը բանդա ա բռնել: Ալիկ Սարգսյանի հետ Արտյուշան ջահել ժամանակ ընդհարվել ա, ու Ալիկ Սարգսյանն իրա վրեժը լուծեց: Ես մի քանի անգամ Վլադիմիր Գասպարյանից ընդունելություն խնդրեցի, բայց չընդունեցին: Բռնապետություն ա մեր երկիրը:
- Ի՞նչ ընդհարման մասին է խոսքը, կպատմե՞ք:
- Դե եսիմ, հին պատմություն ա: Տղաս 16 տարեկան ա եղել, Ալիկ Սարգսյանը՝ երեւի 18-20-ի մոտ, իրար հետ վիճել են, ու էս լրիվ վրեժ ա: Շատ խոսելու բան ունեմ, բայց չեմ ուզում:
- Իսկ դատարանից ի՞նչ սպասելիք ունեք:
- Չգիտեմ, ասում են՝ դատարաններին անկախություն են տվել, միգուցե բարեխիղճ դատավոր ըլնի ու անմեղ մարդկանց չբռնի դատի:

Կարծիքներ