«ՄԻ-96». Պետք չէ սպասել ստրատեգիական պապանձված գործընկերոջ «դաբրոյին»...

«ՄԻ-96». Պետք  չէ  սպասել  ստրատեգիական  պապանձված գործընկերոջ «դաբրոյին»...
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության (առաջնորդ Ռուբեն Թորոսյան) վարչությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ երեկվա հայտարարությանը: Կուսակցության հայտարարությունը վերնագրված է «ԱԺ    անատամ, սակայն  վտանգավոր  հայտարարության մասին» եւ ասվում  է.



 



«Մեր  մտահոգությունն ենք հայտնում  «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» ԱԺհայտարարության  3-րդ  կետի  առիթով:



Գտնում  ենք, որ այն  մեծ  հարված  է  հասցնելու  ղարաբաղյան  կարգավորման  խնդրով գործընթացներին, քանի  որ՝



-          նախ, ցուցադրում են  ՀՀԿ իշխանությունների հակահայկական «ձեռքբերումները» ԼՂՀ   խնդրում,



-         երկրորդ, որևէ քայլ  չեն  ձեռնարկում այդ  անտեղի եզրահանգման  իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ ԼՂՀ ճանաչման  հարցով, այն  էլ  նման  հարմար  պահին:



Միաժամանակ, որևէ նախաձեռնություն  չի  ամրագրվել   հունգարա-ադրբեջանական հանցագործության  իրավական  պատասխանատվության  ուղղությամբ, ինչը  չի  անհանգստացնում  նաև, այս  խնդրում  բացահայտ  անգործության  մատնված  և ողորմելի  հայտարարություններով  զբաղված Արդարադատության նախարարությանը:



Դա  պետք  է  հասկանա «Ավազակաիշխանությունն», իր դիմադիր  ու  ընդդիմադիր  կառույցներով և  առավել  գրագետ ու արդյունավետ     միջոցներով   արձագանքի  եվրասիական այդ  նենգ  հանցագործությանը:



Այսինքն,  պետք  չէ  սպասել  ստրատեգիական  պապանձված գործընկերոջ «դաբրոյին»...



...չէ որ, դա   մեր  արժանապատվության հարցն  է նաև:



 «ՄԻ-96»Կուսակցության վարչություն