Մաղձից շնչահեղձ

Մաղձից շնչահեղձ
Անցյալից մտերիմ հարաբերություններ ունեցող Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ պատգամավորուհի Նաիրա Զոհրաբյանի միջեւ առկա լարվածությունն արդեն քննարկման թեմա է դարձել խորհրդարանում: Երեկ, էլեկտրոնային քվեարկությունից խիստ, դժգոհ պատգամավորուհին առաջարկեց՝ ով ուզում է, առանց «էլեկտրոնիկայի» գրանցվի եւ ելույթ ունենա: Էլեկտրոնային համակարգի հասցեին հնչած հայտարարությունը շատ նեղացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վերջինս պահանջեց մեղքը չգցել «էլեկտրոնիկայի» վրա, այլ կարողանալ ճիշտ կոճակ սեղմել ու ճիշտ քվեարկել: Ապա, երբ ԲՀԿ պատգամավորը բողոքում էր ԱԳՆ-ի եւ անվտանգության ծառայության աշխատանքներից, վերջինիս միակ ֆունկցիան համարելով պատգամավորների հեռախոսների լսումը, Հովիկ Աբրահամյանն էլի չդիմացավ, թե` «մեջիդ սաղ մաղձը հանի, հանի»: Ի՜նչ անհավանական բաներ է ուզում էս Հովիկ Աբրահամյանը: