Հին ընկերները

Հին ընկերները
«Իմ եւ դաշնակցականների հարաբերությունները երբեւէ չեն վատացել, եւ ես կարծում եմ, որ մենք ցմահ կլինենք կողք-կողքի»,- նախօրեին մեր լրագրողի հետ զրույցում հավաստիացրել է ԼՂՀ դաշնակցական պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ Արցախի կառույցը հայտարարեց, որ սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Հետո Բալասանյանը տարբեր լրատվամիջոցների պարզաբանեց, որ դա տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի՝ Արցախ այցից հետո: Հիմա Բալասանյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ի մեծամասնությունը սատարել է իրեն, եւ ընդամենը մի քանիսն են, որ իր հետ չեն եղել: «Ճիշտ կլինի հենց այդ ՀՅԴ-ականներին հարցնեք հարաբերությունների մասին, որոնց հետ ամբողջ կյանքում կողք կողքի քայլեցինք, բայց վերջում այլ բան պարզվեց»,- ասել է Բալասանյանը: