Ռուսական վակցինաներն անորակ են

Ռուսական վակցինաներն  անորակ են
Ծաղկաձորում առողջապահության նախարարության կողմից երեկ կազմակերպված սեմինարում, որը նվիրված էր հոկտեմբերի մեկից սկսվող` երեխաների դիարային հիվանդությունների դեմ ռոտավիրուսային պատվաստմանը, շատ հետաքրքիր մանրամասն պարզվեց. Հայաստանը, որի հայացքն անվերջ ուղղված է դեպի Ռուսաստան, որքան էլ պարադոքսալ, որեւէ վակցինա Ռուսաստանից չի ներկրում: Բանն այն է, որ ռուսական վակցինաների որակն այն չէ, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արգելում է դրանց օգտագործումը:



Այս փաստը պարզվել է այն ժամանակ, երբ Հայաստանը ցանկացել է Ռուսաստանից տիզային էնցեֆալիտի դեմ պատվաստանյութ ներկրել: Սակայն էլ ավելի հետաքրքիր է, որ Ռուսաստանն ինքն է սպառում իր արտադրած վակցինաները եւ երբեք վիճակագրություն չի ներկայացնում դրանց արդյունավետության մասին: Ի դեպ, այդ վակցինաները մինչեւ վերջերս օգտագործել են նաեւ ԱՊՀ երկրները, ընդ որում, Ուկրաինան եւ Բելառուսը դեռ շարունակում են դրանք օգտագործել: Բոլոր դեպքերում, պետք է արձանագրել, որ գոնե մեկ հարցում Հայաստանը կարողացել է պոկվել Ռուսաստանի «օրհնված ոտից» եւ ինքնուրույն «քաղաքականություն» վարել: