Գյուլնարա Շահինյան. Կամքին հակառակ ամուսնությունը ստրկություն է

Գյուլնարա Շահինյան. Կամքին հակառակ ամուսնությունը ստրկություն է
Միավորված ազգերի կազմակերպության Ժնեւի տարածաշրջանային գրասենյակում ՄԱԿ-ի կանանց խորհրդի նախաձեռնությամբ քննարկվել է ժամանակակից ստրկության հարցն ու մասնավորաբար՝ հարկադիր, կամքին հակառակ ամուսնության խնդիրը եւ հարցով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանն առաջարկել է կամքին հակառակ ամուսնությունը որակել ստրկություն եւ նման ամուսնության հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկել:



Շահինյանի զեկույցի համաձայն, այսօր աշխարհում  20-24 տարեկան 70 միլիոն կին կա, որոնց հարկադրաբար ամուսնացրել են դեռահաս տարիքում, սրանից 7 միլիոնին ամուսացրել են մինչեւ 15 տարեկան դառնալը:



Գյուլնարա Շահինյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել կամքին հակառակ ամուսնությունների վերաբերյալ հատուկ բանաձեւ ընդունել: