«Ավետյանի ցուցակ» ստեղծելու կոչ՝ Վահե Ավետյանի հարազատներից

«Ավետյանի ցուցակ» ստեղծելու կոչ՝ Վահե Ավետյանի հարազատներից
Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է. «Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է...Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ որ մեկի շանը դուր չգաս և տեղում կնքես մահկանացուդ....կոչ ողջ աշխարհի հայությանը միացեք մեզ, թող արդարությունը գեթ մեկ անգամ ժպտա, հերիք է այսքան արյուն, հերիք է այսքան արցունք, հերիք է : Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել: Մենք ուզում ենք ,որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում մարդկային կյանք խլելու ստանան արժանի պատիժ»:



http://avetyannvard.blogspot.com/2012/09/blog-post_14.html

Ավետյանի Ցուցակ



Նվարդ Ավետյանի բաց նամակը

(կոչ՝ ստեղծելու Ավետյանի ցուցակ)



Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։. Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ նախկին բնակիչներս, այլեւս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը եւ պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։

Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ.հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։



12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երեւանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցությանգալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ,բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։

Սա եւս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։

Հայաստանի քաղաքացու եւ ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը եւ դրան հետեւած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ եւ էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։



Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել եւ իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։

Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակերու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստաննու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։



Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ եւ իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինիմիայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։

Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին եւ շարունակում են մնալ անպատիժ։

Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես «պատժել» լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։



Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում եւ պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում եւ նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարությաններ կայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։



Հայաստանում որեւէ մեկը չի վստահում դատական համակարգին եւ դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։

2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված «Մագնիտսկու ցուցակը» սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ տարբեր երկրներում։

Մենք կոչ ենք անում ստեղծել նոր «Մագնիտսկու ցուցակ», որը կարող է կոչվել «Ավետյանի ցուցակ» եւ որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։



Մենք դեռեւս աշխատում ենք այդ ցուցակի վրա եւ պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–իկառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները եւ ԵվրոպայիԱնվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի: