Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը

Հիմա ո՞վ է Գյումրիի քաղաքապետը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներով,  սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացել է քաղաքապետի ընտրություն, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել, քվեարկությանը մասնակցել է 46 093 ընտրող եւ 27 500 ձայնով քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Գյումրի գարեջուր» ընկերության սեփականատեր Սամվել Բալասանյանը:



 



Անցել է ամբողջ ութ օր, բայց Գյումրիի քաղաքապետարանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով, Գյումրիի քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն է: Այս գերատեսչությունների կայքերում Սամվել Բալասանյանի մասին ոչ մի խոսք չկա, քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն է՝ իր «հերոսական» կենսագրականով. «… 1992թ. երեք օր աշխատել է Մոսկովյան շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում. չհանդուրժելով ղեկավարների աշխատաոճը՝ հրաժարվել է պաշտոնից… սեփական միջոցներով վերականգնել է Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցին եւ այժմ շարունակում է «Ամենափրկիչ. եկեղեցու եւ  «Սուրբ Արսենի Սերբսկու» ռուսական եկեղեցու վերականգնման աշխատանքները» եւ այլն: