ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի՞

ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի՞
ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցը, մեր տեղեկություններով, հանգստյան օրերին ժողով է հրավիրել եւ որոշում կայացրել Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 23-ի ընտրություններում պաշտպանել նախկին ՕԵԿ-ական, այժմ անկուսակցական Ռազմիկ Տերտերյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այս պահի դրությամբ մնացել են 3 թեկնածու, եւ գլխավոր պայքարն ընթանալու է անկուսակցական գործարար Ռ. Տերտերյանի եւ ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանի միջեւ: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ-ական պատգամավոր, ծնունդով Արագածոտնի մարզից Արագած Ախոյանից, ով հայտնեց, թե ինքը նման ինֆորմացիա չունի: «Գուցե նման որոշում է ԲՀԿ տարածքային կառույցն ընդունել, թող սատարեն»,- ասել է Ախոյանը, ով կողմ չէ «վերեւներից» միջամտությանը ՏԻՄ ընտրություններին: «Ի վերջո պետք է թողել համայնքի բնակիչների ազատ ընտրությանը, որ հետո չբողոքեն-ասեն՝ լավ չեն ղեկավարում»,- ասել է Ախոյանը:



Պատգամավորին անհայտ է նաեւ ԲՀԿ-ական թեկնածուի ինքնաբացարկ հայտնելը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն  խորհրդարանական ընտրություններում Աշտարակում մոտ 2 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին: