Ո՞վ կփոխարինի Կարեն Ավագյանին

Ո՞վ կփոխարինի Կարեն Ավագյանին
Հանրապետական կուսակցության երիտթեւում նոր խմորումներ են սկսվել: ՀՀԿ ղեկավարությունը որոշել է վերջապես փոխել ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին, ով վաղուց արդեն երիտասարդ չէ, սակայն կադրերի դեֆիցիտի պատճառով այսքան տարի ղեկավարում է ՀՀԿ երիտթեւը: Այժմ ընթանում են նոր ղեկավարի փնտրտուքներ: Նոր թեկնածուն, բացի երիտասարդ լինելուց, պետք է նաեւ կազմակերպչական ջիղ ունենա: Որոշ տեղեկությունների համաձայն, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է այս պոստում առաջադրել իր նախկին խորհրդական, այժմ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Լսելով այս մասին՝ Արփինեն մեր թղթակցի հետ զրույցում զարմանք է հայտնել. «Ես չէ, որ պետք է որոշեմ,  կուսակցությունն ունի ղեկավարություն, որը սահմանված կարգով կքննարկի եւ կորոշի, բայց առաջին անգամ եմ լսում այդ քննարկումներում իմ անվան տեղ գտնելու մասին»:  Չի բացառվում, որ սրանք հերթական  կեղծ լուրերն են 28-ամյա աղջկա շուրջ, որի պատգամավոր դառնալը շատերին դուր չի եկել, եւ նրա վերաբերյալ անընդհատ լուրեր են շրջանառվում՝ մեկ ԱԺ աշխատակազմի, մեկ ՀՀԿ երիտթեւի ղեկավար դառնալու մասին: