«Ծաղրանկարներով ընդդեմ ծաղրանկարների» (լուսանկարներ)

«Ծաղրանկարներով ընդդեմ ծաղրանկարների» (լուսանկարներ)
Եգիպտոսում լույս տեսնող «Ալ-Վաթան» օրաթերթը՝ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում լույս տեսած Մուհամեդ մարգարեի երգիծանկարների, հրապարակել է ծաղրանկարների իր շարքը՝ «Ծաղրանկարներով ընդդեմ ծաղրանկարների» խորագրով:



Նկարներից մեկում ակնոցի մեջ երեւում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության այրվող շենքերը եւ մակագրություն կա. «Ահա թե ինչպես է Արեւմուտքը տեսնում մահմեդական աշխարհը»:



Մեկ այլ նկարում պատկերված է երկու արաբ. մեկը՝ սովորական քաղաքացի, մյուսը՝ ահաբեկիչ: Ամերիկյան դրոշի գույներով լապտերը լուսավորում եւ ցույց է տալիս միայն ահաբեկչին: