Վլադիմիր Պուտինը «կանմահանա» նաեւ օդանավակայանի տեսքով

Վլադիմիր Պուտինը «կանմահանա» նաեւ օդանավակայանի տեսքով
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կդառնա 60 տարեկան: Տարեդարձին ընդառաջ Ռուսաստանում տարատեսակ դրսեւորումներ են արձանագրվում: Իբր քիչ էր, որ 2010-ին Չեչնիայի նախագահը Պուտինի ծննդյան օևվա առիթով նրա անունով էր կոչել հանրապետության «Երգող շատրվաններից» մեկը, այս տարի Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մայրաքաղաք Գրոզնու խաղաղության պողոտան վերանվանել է Վլադիմիր Պուտինի պողոտա, իսկ Լեռնային Ալթայում Պուտինի անունով են անվանակոչել օդանավակայանը՝ ի նշանավորումն Պուտինի 60-ամյակի:



Սա Ալթայի նախագահի առաջարկն է հանրապետության կառավարությանը, բայց քիչ հավանական է, որ այն մերժվի: