Կլիչկոյի «Հարվածը» «տապալել» է Յուլիա Տիմոշենկոյին

Կլիչկոյի «Հարվածը» «տապալել» է  Յուլիա Տիմոշենկոյին
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հիմնադրած «Հարված» կուսակցությանը մարդիկ ավելի շատ են համակրում, քան նախկին վարչապետ, ազատազրկված Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը: Երկրի նախագահի «Ռեգիոնների կուսակցության» վարկանիշը՝ 22 տոկոս է, «Հարվածը»՝ 14, «Բատկիվշինան»՝ 13:



Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ անցկացված հարցումը պարզել է նաեւ, որ «Հարվածը» մեծ վարկանիշ ունի, քանի որ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ է Կլիչկոյի տարած հաղթանակը եւ նրա անունը լրատվամիջոցներում ավելի շատ է երեւացել քան քաղաքական կուսակցությունների ու նրանց ներկայացուցիչների:



Ուկրաինայի Գերագույն Ռադային ընտրությունը հոկտեմբերի 28-ին է: