Արցախում աստղացուցարան կկառուցվի

Արցախում աստղացուցարան կկառուցվի
Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր են քննարկվել նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանի հանդիպման ժամանակ:





«Նախագահ Սահակյանը կարեւորել է նման կառույցի առկայությունը մեր հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության եւ կրթության զարգացմանը մեր երկրում»,- նշվում է հաղորդագրությունում: