Գազատարի վթարից մեքենա է այրվել

Գազատարի վթարից մեքենա է այրվել
Այսօր, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում է գազի խողովակ և «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ-2121» մակնիշի 44 RR 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում, այնուհետև գազի արտահոսքից բռնկվել է նույն վայրում գտնվող «Գազել» մակնիշի 362 ՏՕ 61 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.01-ին: