3 վարորդ՝ Հասմիկ Պողոսյանին

3 վարորդ՝ Հասմիկ Պողոսյանին
Այն, որ նախարարներին ի պաշտոնե վարորդ է տրամադրվում, դա բոլորին է հայտնի, բայց որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012 թ.  հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված, դա արդեն ամենաքիչը անհասկանալի է: Տեսնես պետությունը Հասմիկ Պողոսյանի ո՞ր գործունեության համար է նրան 3 վարորդ տրամադրել: Մենք, իհարկե, դեմ չենք, որ մեր մշակույթի նախարարը մի քանի վարորդ ունենա եւ շրջի ամենաթանկարժեք մեքենաներով, բայց պարտադի՞ր է, որ այս երկրում ամեն ինչ արվի պետության հաշվին: Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաեւ տաքսի սերվիս բացել: