Սարոյանն ու Գեւորգյանը ձերբակալվել են

Սարոյանն ու Գեւորգյանը ձերբակալվել են
Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստ Արտակ Գեւորգյանը եւ Թաթուլ Սարոյանը այսօր առավոտյան բերման են ենթարկվել  Ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք եւ դեռ այնտեղ են։ Երիտասարդները ներկայացնում են նաեւ «Հակահարված» նախաձեռնությունը:



 



Պարզվում է. որ երիտասարդները ստորգետնյա անցումում նկար են փակցնել պատերին: Նկարում պատկերված են մարդկանց ծեծող ոստիկաններ։ Ի դեպ, նկարն ավելի վաղ ցուցադրվել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), ցուցադրության ավարտից հետո երիտասարդները որոշել էին այն փակցնել անցումում։



 



Իրական ոստիկանները զայրացել են եւ ասել, որ ծեծող ոստիկանի նկարը աղտոտում է միջավայրը: Ոստիկանները նախ պատռել են նկարները, ապա՝ երիտասարդներին տարել բաժին: