Կհանդիպեն հայ և ադրբեջանցի փորձագետները

Կհանդիպեն հայ և ադրբեջանցի փորձագետները
Նոյեմբերի 3-ից 4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հայկական կողմը՝ ի դեմս Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի, հանդես է եկել տվյալ հանդիպման նախաձեռնողի և կազմակերպողի կարգավիճակում։



Միջոցառման նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակի, բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի թեմաների քննարկումը։

Կողմերին կազմակերպչական աջակցություն է ցույց տալիս Շվեցարիայի արտաքին կապերի հարցերով դաշնային վարչությունը։