ՏՄՊՊՀ-ն օրինախախտների անուններ է հրապարակել

ՏՄՊՊՀ-ն օրինախախտների անուններ է հրապարակել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են մարզերում իրականացված ստուգումների արդյունքները:



Վարույթները հարուցվել են հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես` վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Օրինակ, հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն: Իրավախախտ ընկերություններն են «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ: