Բնակարանում մահացածի են գտել

Բնակարանում մահացածի են գտել
Այսօր ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի 108-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 1934թ. ծնված Ն. Մենենդյանի դին: